top of page

Արցախցիներն ԱԳՆ-ին պահանջագիր են ներկայացրել

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • 1 day ago
  • 2 min read

Մինչ խոսափողերով, իրենց սիրելի լրատվամիջոցներով ասում են, թե ինչքան են սիրում իրենց արցախցի քույրերին և եղբայրներին, թե ինչպես են պայքարում վերջիններիս իրավունքների համար, մենք ունենք մի պատկեր, երբ մարդիկ հավաքվել են հստակ պահանջներով և չկա գոնե մեկ պաշտոնյա, ով ՀՀ ԱԳՆ-ից կիջնի և կպատասխանի մարդկանց հարցերին: ԱԳՆ-ից դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ  Տաթևիկ Խաչատրյանը՝ հավելելով որ այն անընդունելի և տգեղ անարգանքի դրսևորում է։

Նա հնչեցրեց ՀՀ ԱԳՆ-ին ներկայացված դիմումը՝ ասելով, որ մինչև վերջ գնալու են նրանում ներկայացված պահանջների հետևից։

Փաստաթղթով ՀՀ կառավարությունից՝ ի դեմս ԱԳՆ-ի մի քանի պահնջներ են ներկայացվում արցախցիների իրավունքները պաշտպանելու համար.

-Դիմել ՄԱԿ-ի փախստականի հարցերով բարձր հանձնակատարին և ԵԽ-ին նախաձեռնելու միջազգային մեխանիզմների մշակում և ներդնում ուղղված արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ, արժանապատիվ, կայուն և ինքնորոշված վերադարձի ապահովմանը,

-Դիմել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵԽ-ի մասնագիտացված կառույցներին և Բաքվում դեսպանություն ունեցող պետություններին հայերի շինծու դատավարությունների ընթացքում միջազգային դիտորդների ներկայությունն ապահովելու համար։

-Դիմել որևէ չեզոք և պատրաստակամ երկրի, օրինակ Շվեյցարիային՝ խնդրելով Բաքվում գտնվող իրենց դեսպանությունում ստեղծել հայերի շահերի պաշտպանության բաժին և հայ գերիների համար ապահովել հյուպաթոսական ծառայության հասանելիությունը։

-Գործարկել ԵԱՀԿ Մոսկվայի մեխանիզմը Ադրբեջանում պատանդառված և խոշտանգվող հայերի իրավունքների հրատապ պաշտպանության նպատակով։

- Հայ գերիների լիարժեք և ապահով ազատ արձակումը դարձնել Ադրբեջանի հետ հնարավոր կնքվելիք ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրման անսակարկելի նախապայման-

-Թամացնել ՄԻԵԴ-ում և ՄԱԿ-ի արդադրադատության միջազգային դատարանում ներկայացված միջպետական գանգատները, ներկայացնելով գերիների խոշտանգումների, բռնազավքված Արցախում մշակութային ժառանգության, մասնավոր ու հանրային սեփականության ոչնչացման ու յուրացման նոր փաստերը։

-Դիմել ՅՈւՆԵՍԿՈ-ին և ԵԽ-ին Արցախ ուղարկելու մոնիթորինգային առաքելություն ուսումնասիրելու և փաստագրելու մշակութային ժառանգության և հանրային և մասնավոր գույքի նկատմամբ  ադրբեջանական իշխանությունների հանցավոր գործողությունները։

-Դիեմլա համապատասխան միջազգային կառույցներին, և առանձին պետություններին՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման խնդրանքով, հայերի դեմ կատարված միջազգային հանցագործությունների հիման վրա։

-Ապահովել Հայաստանի և/կամ գործընկեր պետությունների կողմից Միջազգային քրեական դատարան պետական դիմումների ներկայացումը՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը և այլ միջազգային հանցագործությունների հետաքննման և պատժման խնդրանքով։

-Դիմել Համապատասխան պետություններին՝ կիրառելու համընդհանուր իրավազորության սկզբունքը և սկսել քրեական հետապնդումն ադրբեջանցի պաշտոնյաների և զինվորականների նկատմամաբ, միջազգային հանցագործություններ կատարելու հիմքով»։

Ակցիայի մասնակիցներն ԱԳՆ-ին հանձնեցին պահանջագիրը և բողոքը շարունակվեց ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց։

1/2624
bottom of page