top of page

3 ֆուտբոլիստ հեռացել է «Ուրարտու»-ից

Ուրոշ Ստոյանովիչը, Պերիշա Պեշուկիչը և Նիկոլայ Պրուդնիկովը հեռանում են «Ուրարտուից»։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Պրուդնիկովի, ինչպես նաև Ստոյանովիչի և Պեշուկիչի պայմանագրերն ավարտվել են։ Կողմերը որոշել են չերկարաձգել այն։

Ֆուտբոլիստները միացել էին «Ուրարտուին» 2023 թվականի ամռանը։

Պրուդնիկովը անցկացրել է 24 հանդիպում և խփել 4 գոլ, Պերիշա Պեշուկիչը անցկացրել է 18 հանդիպում և խփել 1 գոլ իսկ Ուրոշ Ստյանովիչը` 22 հանդիպում։

Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին  և հաջողություն մաղթել հետագա կարիերայում։


bottom of page