top of page

Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • May 2, 2024
  • 1 min read

Սևբերետավորներն անօրինական, բռնի բերման են ենթարկել իրենց իրավունքները պաշտպանող մարդկանց: Հարց եմ տալիս, փախչում են: Առավոտյան ծեծելով, ջարդելով  բերման են ենթարկել տղաներին: Տղաներին ասել են վրեժ ենք լուծում, մեր դիմաց էիք կանգնել, հիմա կերե՛ք: Սա է ոստիկանության որակը: Նրանց երևի ինչ-որ բանալիով լարել են, նրանք էլ որոշել են ռոբոտի պես գործել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Կառավարության ղեկավարը երեկ արդեն ինչ-որ բան էր խոսում այդ մասին: Նրա համար ո´չ հայրենիք կա, ո´չ ժողովուրդ, ո´չ էլ պետություն: Ծայրից ծայր սուտ գործընթաց»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու՞ այդքան արագ զարգացան դեպքերը՝ հավելելով, որ վարչապետը 2 ամսվա ընթացքում 10 անգամ սուտ է խոսել:

bottom of page