Search
Ստամբուլի քաղաքապետը կոչ է անում դուրս գալ ցույցերի
- Lida Nalbandyan
- Mar 23
- 1 min read

Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կոչ է արել թուրք ժողովրդին զանգվածային ցույցեր կազմակերպել: Համապատասխան գրառում է նա կատարել X սոցցանցի իր օգտահաշվում: «Ես կոչ եմ անում մեր ազգին պատասխանատվության զգացումով պայքարել իրավունքների համար… Համոզվեք, որ այսօր քվեարկեք հանուն Թուրքիայի ապագայի: Հետո ձայնդ բարձրացրու՝ հավաքվելով Ստամբուլի Սարաջան հրապարակում և այլ քաղաքների ժողովրդավարության հրապարակներում»։
Իմամօղլուն այժմ տեղափոխվում է Սիլիվրիի բանտ, հաղորդում է T24 թերթը։