«Նոայի» կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը ծնկի վիրահատության է ենթարկվել Իտալիայում
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը ծնկի վիրահատության է ենթարկվել Իտալիայում։ Վիրահատությունը հաջող է անցել, հաղորդում է երևանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։
Նա վնասվածքը ստացել էր Դոհայում Ռուսաստանի չեմպիոն «Զենիթի» դեմ ընկերական խաղում։ 2:1 հաշվով հաղթել էր «Նոան»։
Արտյոմ Ավանեսյանն անցած ամռանն է միացել «Նոային»։
Նա Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է։ Նախորդ 4 մրցաշրջանում Ավանեսյանը հանդես է եկել Հայաստանի առաջնությունում՝ խաղալով «Փյունիկում» ու «Արարատ-Արմենիայում»։