top of page

Ֆրանսիան Ուկրաինային 195 մլն եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի՝ ռուսաստանյան ակտիվների եկամուտներից

Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն՝ օգտագործելով ռուսաստանյան սառեցված ակտիվների վրա կուտակված տոկոսները: Այս մասին La Tribune-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյեն Լեկորնուն։

«Լրացուցիչ օգնությունը հնարավորություն կտա մատակարարել 155 մմ տրամաչափի արկեր, ինչպես նաև AASM ռումբեր՝ ուկրաինական Mirage 2000-ների համար», - ասել է Լեկորնուն։

2024 թվականի հոկտեմբերին «Մեծ յոթնյակի» երկրները համաձայնություն ձեռք բերեցին Ուկրաինային տրամադրել գրեթե 50 միլիարդ դոլարի վարկ, որն ապահովված է ռուսաստանյան արտասահմանյան ակտիվներից ստացված եկամուտներով:

Արևմտյան երկրները սառեցրել են 300 միլիարդ դոլարի ռուսաստանյան ակտիվները, սակայն նրանց հասանելի է միայն այդ հիմնադրամներից ստացվող տարեկան եկամուտը, որը կազմում է մոտ 3,2 միլիարդ դոլար:

bottom of page