Էլինա Ավանեսյանն ավարտել է ելույթներն Ինդիան Ուելսում ընթացող WTA-1000 մրցաշարում

Աշխարհի 39-րդ ռակետ, հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն ավարտեց ելույթներն Ինդիան Ուելսում (ԱՄՆ) ընթացող WTA-1000 մրցաշարում։
Երկրորդ շրջանի հանդիպմանը Էլինան երկու սեթում 3:6, 3:6 հաշվով պարտվել է համաշխարհային դասակարգման աղյուսակում 22-րդ ռակետ, խորվաթ թենիսիստուհի Դոննա Վեկիչին։
Հանդիպումը տևել է 1 ժամ 20 րոպե։
Ինդիան Ուելսի մրցաշարը կանցկացվի մարտի 5-ից 16-ը: