«40 տարեկան էի, կարող էի նորից ամուսնանալ, բայց աղջիկներ ունեի, պիտի ամուսնացնեի». Ջուլիետա Բաբայան

«Ամուսնալուծվելուց հետո 40 տարեկան էի, կարող էի նորից ամուսնանալ, բայց միշտ կատակով ասում էի՝ մի անգամ հիմարություն անելուց հետո, նորից նույնը չես անի:
Եթե ասեմ, որ այնքան աննկատ էի, որ ոչ ոք առաջարկություն չի արել, սուտ կլինի, բայց ես ինքս չեմ ուզել, որովհետև աղջիկներ ունեի, պիտի ամուսնացնեի, ուսման տայի: Մի քանի տեղ էի վազվզում, որ հասցնեի, իսկ նրա պետքը չէր»,- խոսելով իր ամուսնալուծության ու դստերերին մեծացնելու մասին՝ «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում, պատմել է դերասանուհի Ջուլիետա Բաբայանը:
«Փոքր աղջիկս ուզում էր դերասանուհի դառնալ, ես չթողեցի, վատ տարիներ էր: Ասացի՝ տեսնում ես ինչ վիճակ է, ի՞նչ դերասանուհի, պիտի անընդհատ կախված լինես ռեժիսորից, դեր կտա, թե չի տա, ես տանջվել եմ, դու մի տանջվիր:
Չնայած շատ շնորհքով է: Գեղարվեստի ակադեմիայի արվետաբանական բաժինն ավարտեց:
Մեծ աղջիկս մի օր ինձ ասաց՝ վաղուց պիտի բաժանվեիր: Բայց իրենք իրենց հորը շատ լավ պահել են: Շատ ճիշտ եմ դաստիարակել իմ աղջիկներին: Հիմա նրանք ամուսնացել են, ընտանիք ունեն, երեխաներ ունեն»,- պատմել է դերասանուհին: