top of page

«Տղամարդուն սիրել պետք չէ, նրան հասկանալ է պետք». Ավո Ադամյան

Երգիչ, դերասան Ավո Ադամյանը Tete A Tete հաղորդման շրջանակներում՝ խոսելով ընտանիքի, սիրո ու այսօր տարածված ամուսնալուծությունների մասին, նշել է, որ մարդիկ սիրում են ընտրել հեշտ ճանապարհը:

«Ամուսնալուծությունը հեշտ է, ընտանիքը պահելն է դժվար: Ընկերության մեջ օրինակը բերեմ՝ ընկերներ գտնելը շատ դժվար է, բայց կորցնելը՝ շատ հեշտ: Նույնն էլ կյանքի ընկերն է: Մարդուն մի կյանք է տրված, ինքը պիտի ընտրի ում կողքին է ինքն իրեն լավ զգում, ում կողքին է ջերմ ու պաշտպանված, կին լինի, թե՝ տղամարդ: Ում կողքին իր ընտանիքը երջանիկ է, ինքը այդտեղ պիտի ապրի: Տրված չէ, որ մարդը պիտի տառապի: Թող հանգիստ թողնեն մեկը մյուսին ու ապրեն իրարից հեռու: Բայց ցանկալի չէ, առավելևս, եթե ընտանիքում կա երեխա»,- ասել է Ավո Ադամյանը: Նրա կարծիքով՝ տղամարդու սիրել պետք չէ. «Տղամարդուն հասկանալ է պետք: Իսկ կնոջը սիրել է պետք»,- նշել է նա:

1/2586
bottom of page