top of page

«Աստծո պատիժը՝ ձեզ հրաման տվողների գլխին»․ Կիմա տատին մեղադրում են «որպես ընտրակաշառք»՝ ջրագիծը փորողի գումարը վճարելու «խոստումն ընդունելու» մեջ

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • 4 days ago
  • 1 min read

Փաստաբան Ռուբեն Մելիքանը «Տատիկների գործով» նոր զարգացումների մասին է հայտնել․

«Վարազդատ Հարությունյանի հետ Գյումրիում այցելեցինք Կիմա տատին։ Երեկ եկել էին, ոտքին էլեկտրոնային վերահսկման սարքն էին տեղադրել (ասում է՝ «եկան, բիլազուկը կապին ոտքիս»):

Հիշեցնեմ, որ Կիմա տատը չի մեղադրվում ընտրության ժամանակ փող վերցնելու կամ տալու մեջ։ Նա մեղադրվում է «որպես ընտրակաշառք»՝ ջրագիծը փորողի գումարը (15 հազար դրամ) տալու «խոստումն ընդունելու» մեջ։ Մեղքը կտրականապես չի ընդունում։

Հ․Գ. Շատ բան պատմեց, բայց դեռ չեմ գրում։ Աստծո պատիժը՝ ձեզ հրաման տվողների գլխին։ Էդքան բան»։


1/2611
bottom of page