top of page

Եվրաքվեն մեկ նպատակ ունի․ Փաշինյանին աջակցող որոշակի ուժերի մտցնել խորհրդարան՝ հետագայում կոալիցիա կազմելու ակնկալիքով․ Նաիրի Սարգսյան

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Apr 11
  • 1 min read

Հետևանքների մասին դեռևս վաղ է խոսել, որովհետև ռուսական կողմից միգուցե հնչում են շատ կոշտ քննադատություններ, գնահատականներ, այդ թվում սցենարներ տարատեսակ զարգացումների, և այդ սցենարները բավականին բացասական ելքով կավարտվեն Հայաստանի Հանրապետության համար, բայց կարծում եմ՝ նույն ռուսական կողմի փորձագիտական շրջանակները, պաշտոնյաները, հայկական կողմը, այդ թվում եվրոպական կողմը լուրջ չի վերաբերվում այդ փաստաթղթին, որովհետև բոլորն էլ հասկանում են փաստաթղթի իրական նպատակն ինչումն է կայանում։  Այս մասին, անդրադառնալով Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրենքին, Eoromedia24-ի հետ հարցազրույցում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«Փաստաթղթի իրական նպատակը բացառապես մեկ քողարկված նպատակի է ծառայում․ Նիկոլ Փաշինյանին աջակցող որոշակի ուժերի ամեն գնով մտցնել խորհրդարան՝ հետագայում կոալիցիա կազմելու ակնկալիքով»,- նշել է նա։

1/2633
bottom of page