top of page

Հրդեհ Սպիտակի ոլորանների մոտ

  • Arnold Gevorgyan
  • 42 minutes ago
  • 1 min read

Ապրիլի 21-ին, ժամը 11:22-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորանների մոտակայքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Արագածոտնի և Լոռու մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ օպերատիվ խումբ և չորս մարտական հաշվարկ: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։56-ին, մարվել՝ 13։58-ին։ Սպիտակի երկրորդ ոլորանի աջակողմյան սարալանջին այրվել է խոտածածկույթ։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառ։

bottom of page