Կրակել են Իրանի քաղաքացու գլխին ու թողել արնահոսության մեջ. վիճակը ծանր է. կրակոցներ Բուզանդի փողոցում
- Armen Sukiasyan
- 8 hours ago
- 1 min read
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Փավստոս Բուզանդի փողոցում ինչ-որ մեկը կրակել է քաղաքացու վրա, ինչի հետևանքով նա արնահոսում է:
Երևան 1-03 շտապօգնության բժիշկները «գլխի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր են տեղափոխել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 21-ամյա Մայքլ Փուլադիին, ում առողջական վիճակը եղել է ծանր։
Վիճաբանության մասնակից անձանցից Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Գոռ Մ․-ն նույնպես ստացել է մարմնական վնասվածք, ով տարված բացատրական աշխատանքների արդյունքում նույն օրը ներկայացել է և ներկայացվել է նախաքննության մարմին:
Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝՝ դեպքի այլ հանգամանքներն ու հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։