top of page

Իրանը սկսել է պատ կառուցել իր սահմաններին

Իրանը սկսել է պատ կառուցել հինգ նահանգներում, որոնք սահմանակից են Աֆղանստանին և Պակիստանին: Այս մասին հայտնում է Eghtesaad24 պորտալը՝ հղում անելով Իրանի սահմանային ոստիկանության հրամանատար Ահմադ Ալի Գուդարզիին։

«Այս պլանի իրականացումն ուղղված է վառելիքի և ապրանքների, հատկապես թմրամիջոցների մաքսանենգության կանխմանը։ Պատի կառուցման մյուս նպատակը անօրինական միգրացիայի կանխումն է»,- ասաց նա:

Պակիստանի և Աֆղանստանի հետ սահմաններին պատի կառուցումն առաջնահերթություն է, քանի որ թմրանյութերի մոտ 80%-ը երկիր է մտնում այդ տարածքներով. ասել է Սահմանային անվտանգության ուժերի հրամանատարը։

Սեպտեմբերին Իրանն ավարտել է Աֆղանստանի հետ սահմանին 10 կմ երկարությամբ պատի կառուցումը։ Սպասվում է, որ կկառուցվի եւս 50 կմ։ Սահմանային պատի շահագործումը սկսվել է Սիստան և Բելուջիստան նահանգի հարավում, ինչպես նաև Ռազավի Խորասանում։ Շուտով պատի շինարարությունը կսկսվի Քուրդիստանի, Արևմտյան Ադրբեջանի և Իլամի նահանգներում։ 

1/2311
bottom of page