top of page

Հայաստանի դարպասապահը ենթարկվել է վիրահատության. մանրամասներ

Հայաստանի ազգային հավաքականի և «Նոայի» դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչը ենթարկվել է անրակի կոտրվածքի վիրահատության:

Վիրահատությունը բարեհաջող է անցել:

«Մեր չեմպիոնը՝ Օգնյեն Չանչարևիչը, այսօր ենթարկվել է անրակի կոտրվածքի վիրահատության։ Վիրահատությունը լավ է անցել։Շուտ ապաքինվիր, Չանի, մենք քեզ սպասում ենք խաղադաշտում»,- հայտնել է ակումբը։

Չանչարեւիչը վնասվածք էր ստացել Fastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրից հետաձգված «Արարատ-Արմենիայի» դեմ խաղին (2:1)։ 

bottom of page