ՊՆ-ից հերքում են զինվորի մահվան մասին լուրը
ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հերքում է զինվորի մահվան մասին շրջանառվող տեղեկատվությունը։
«Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր «2-3 օր առաջ Սովետաշենի զորամասում զինվոր է մահացել» վերտառությամբ գրառումներ են կատարում:
Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին հայտնում է, որ վերոնշյալ տեղեկությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Թորոսյանը: