top of page

Արջուտ գյուղի աղբավայրում տրակտոր է այրվել

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Dec 15, 2024
  • 1 min read

Դեկտեմբերի 15-ին, ժամը 15:35-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ գյուղի աղբավայրում այրվում է տրակտոր։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:



Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։14-ին, մարվել՝ 16։18-ին։ Այրվել է «T-100» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Ս. Ս.):

bottom of page