Փաշինյանն այցելել է Փարաքարի նորակառույց դպրոց, ստուգել պարագաների որակը
Ներկա գտնվեցի Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ծրագրի արժեքը 2 մլրդ 189,9 մլն դրամ է: 576 աշակերտի համար նախատեսված դպրոցը կառուցվել է ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ, Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով»,-գրել է Փաշինյանը։