Օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն Յոհաննես Բյոն հայտարարել է մրցաշրջանից հետո կարիերան ավարտելու մասին
Օլիմպիական Խաղերի հնգակի չեմպիոն նորվեգացի բիաթլոնիստ Յոհաննես Բյոն կարիերան կավարտի 2024/2025 մրցաշրջանի ավարտին։ Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում։
«13 տարի ես աշխարհի լավագույն թիմի մի մասն եմ եղել: Վերջին վեց մրցաշրջանների ընթացքում ես համատեղել եմ բարձր մակարդակի սպորտը ընտանեկան կյանքի հետ: Հիանալի էր, բայց նաև դժվար: Հիմա ես զգում եմ, որ ժամանակն է առաջնահերթություն տալ ընտանիքին:
Նախատեսված էր մնալ ևս մեկ տարի, բայց օլիմպիական պարտավորությունները մեծ ջանքեր են պահանջում, այդ թվում՝ ինձ շրջապատող մարդկանցից: Ես դեռ հաճույքով եմ մրցում, բայց մրցութային օրերն ավելի քիչ են, քան մյուսները:
Եկեք միասին վայելենք վերջին օրերը, նախքան դրանք կավարտենք Հոլմենկոլենում մարտի 20-ից 23-ը կայանալիք մեծ միջոցառմամբ»,- գրել է Բոն։