Search
Շարունակելու ենք ամրապնդել Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունները. Իսրայելի ԱԳ նախարար
- Lida Nalbandyan
- Apr 8
- 1 min read
Իսրայելը շարունակելու էամրապնդել Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունները. այս մասին X-ում գրել է Իսրայելի ԱԳ նախարար Գեդեոն Սաարը՝ մեկնաբանելով Աբու Դաբիում համաժողովի ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումը:
«Հիանալի հանդիպում ընկերոջս՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ այս անգամ Աբու Դաբիում MEAD համաժողովի շրջանակում, որտեղ քննարկել են թեմաների լայն շրջանակ։ Ադրբեջանի հետ հարաբերություններն ընդլայնվում են և ներառում են ռազմավարական, դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ և այլ հարթություններ։ Մենք շարունակելու ենք ամրապնդել դրանք»,- գրել է Իսրայելի ԱԳ նախարար Գեդեոն Սաարը։
20.35.14.04.2025
22.00.13.04.2025