top of page

Ունենք մոտ 50 չարացած և ագրեսիվ հայրենակից, ովքեր մեզանում դեռևս շատ բարձր են պահում տգիտության պատիվը. Աննա Հակոբյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 6 hours ago
  • 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը կարծում է, թե «Կրթվելը նորաձեւ է» շարժումը եւ այն գաղափարը, որ դրված է շարժման հիմքում, հազարավոր մարդկանց շրջանում մեծ ըմբռնում եւ աջակցություն է վայելում։

Գաղափարը, ըստ նրա, մեկն է՝ բոլորս պետք է մշտապես կասկածենք մեր իմացածին եւ պետք է մշտապես կրթվենք։

«Մենք ունենք, սակայն, մոտ 50 չարացած եւ ագրեսիվ հայրենակից, ովքեր մեզանում դեռեւս շատ բարձր են պահում տգիտության պատիվը։

Ինչպե՞ս։ Շատ հեշտ։

Դրա համար մեծ ջանք պետք չի։ Ընդամենը՝ ասում ես ինչ խելքիդ փչի։ Մեկնաբանում ես՝ ինչպես խելքիդ փչի։ Հանրային խոսքիդ սահմաններն անցնում ես ինչքան խելքիդ փչի։

Եւ որ ամենակարեւորն է՝ փաստերի եւ իրականության հետ հարաբերություններում հասնում ես նախանձելի իդիլիայի, որովհետեւ աչքդ չի տեսնում, ականջդ չի լսում, եւ դու մենակ ես մնում սեփական՝ իդիլիական տգիտության հետ։

50-100 հոգի կարող են սա իրենց թույլ տալ։

Մենք՝ մնացած բոլորս, պետք է կրթվենք։ Պետք է կրթվենք ավելի գրագետ, ավելի բարի, ավելի հմուտ, ավելի պրոֆեսիոնալ, ավելի բարեկեցիկ եւ ավելի երջանիկ դառնալու համար»,- Facebook-ում գրել է Հակոբյանը։

1/2656
bottom of page