top of page

«Իրավունք». Պատրաստ եմ դատարանում իմ ցանկացած ասածի համար պատասխան տալ

«Իրավունք» թերթը գրում է. ««Երեկ դատարանում տեղի ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Աշոտ Անդրեասյանի դեմ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցի քննությունը: Անդրադառնալով, թե հիմա ինչից է վիրավորվել Ա.Սիմոնյանը, Աշոտ Անդրեասյնն ասաց, որ իր սովորական որակումներն է տվել «այս ստախոսներին, անհայրենիքներին, հող ու արյուն վաճառողներին ու իրերը կոչել իրենց անունով». «Պատրաստ եմ դատարանում իմ ցանկացած ասածի համար պատասխան տալ ու ապացուցել,  որ դա այդպես է:

Ալեն Սիմոնյանը նեղվել է, որ ես իրեն «ստախոս» կամ «թուրքի առաջ կզած» եմ ասել, ես դատարանում հենց հիմա իմ բոլոր ասածների համարպատասխան կտամ»:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը պահանջում է դատարանից Անդրեասյանին պարտավորեցնել ներողություն խնդրել իրենից եւ փոխհատուցել 2,5 միլիոն դրամ»:

bottom of page