top of page

Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստների վարկանիշում

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն GiveMeSport-ի վարկածով աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է առաջին տեղը։ Նա շրջանցել է  Լեո Մեսսիին՝ որպես պատմության ամենահայտնի խաղացող։

Երկրորդ տեղում է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին։ Լավագույն հնգյակում են հայտնվել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը, ըստ ՖԻՖԱ-ի՝ 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ արգենտինացի Դիեգո Մարադոնան, ըստ ՖԻՖԱ-ի ֆուտբոլի հանձնաժողովի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ բրազիլացի Պելեն։

Գազետա.ռու-ն գրում է, որ վարկանշային աղյուսակը կազմվել է հաշվի առնելով մի քանի չափանիշներ՝  ֆուտբոլիստի՝ հանրաճանաչությունն աշխարհում, խաղամակարդակը և այն ազդեցությունը, որ նա ունեցել է սպորտի վրա իր կարիերայի ընթացքում և դրանից հետո:

Comments


bottom of page