top of page

Տասնյակ հասցեներում՝ օգոստոսի 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին ջուր չի լինի

Վթարային ջրանջատում Շիրակի մարզում օգոստոսի 16/17-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար՝ ս.թ. օգոստոսի 16-ին ժամը 10.00-ից մինչև ս.թ. օգոստոսի 17-ին ժամը 10.00-ը կդադարեցվի Շիրակի մարզի ք․ Գյումրի «Անի» թաղամաս, գ. Մայիսյան, գ. Հացիկ, գ. Ախուրյան, գ. Նոր Ախուրյան, գ. Հովունի, գ. Շիրակ, գ. Կառնուտ հասցեների ջրամատակարարումը և Գյումրի քաղաքի մյուս հասցեներում կլինի ջրի ցածր ճնշում:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.օգոստոսի 20-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 21-ը ժամը 10:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի, Արմավիր  մարզի Մերձավան գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Comments


bottom of page