top of page

ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔԻ ՄԵՔԵՆԱՅՈՎ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԱՄԻՕ ԲԱՆԿԻՑ

Ցանկանու՞մ եք ձեռք բերել ավտոմեքենա, ապա Ամիօ Բանկի նոր ավտովարկավորման ծրագրի հետ միասին շատ արագ կկարողանաք Ձեր երազած մեքենայի ղեկին նստել:

Ամիօ Բանկն առաջարկում է երկրորդային շուկայից տրանսպորտային միջոցներ ձեռք բերել առանց միջնորդավճարների, պարզեցված գործընթացով, ճկուն զեղչային առաջարկներով և հետևյալ պայմաններով՝ 



•    տարեկան տոկոսադրույք՝ 15.4%-15.9% (փաստացի՝ 16.5% -17%)

•    կանխավճար՝ սկսած 20%-ից

•    վարկի գումար` 1-25 միլիոն ՀՀ դրամ

•    վարկի ժամկետ` 1-5 տարի

•    50% և ավել կանխավճարի դեպքում վարկը կարող է տրամադրվել առանց եկամտի վերլուծության 

•    ավտոմեքենայի տարիքը արտադրության տարեթվից մինչև 7 տարի՝ վարկավորման պահին


Ավտովարկավորման հայտ կարող են ներկայացնել 18-ից 69 տարեկան ՀՀ բոլոր ռեզիդենտ ֆիզիկական անձինք՝ ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթ:


Ամիօ Բանկ. երազանքիդ ղեկը քո ձեռքերում


Ծառայության մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:


Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

bottom of page