top of page

Ռուս կինը Անթալիայի օդանավակայանի զուգարանում լքել է իր նորածին երեխային

Ռուս կինը թուրքական Անթալիայի օդանավակայանի զուգարանում լքել է իր նորածին երեխային։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ Անթալիայի օդանավակայանի հավաքարարները երեխային հայտնաբերել են հաշմանդամների համար նախատեսված զուգարանում, որից հետո դիմել են ոստիկանություն։ Ուժայինները պարզել են, որ երեխային լքել է ՌԴ քաղաքացի Է.Բ.-ն։ Երեխային օդանավակայանի աշխատակիցները հայտնաբերել են նրան լքելուց 12 րոպե հետո։ Դեպքի մասին հայտնում է «Լենտա ռու»-ն։

Դրանից հետո աղջիկը ՌԴ մեկ այլ քաղաքացու հետ մոտեցել է անձնագրային հսկողության սեղանին։ Նրանք կարողացել են անցնել սահմանային հսկողությունը, սակայն կալանավորվել են ինքնաթիռի մեկնելուց առաջ։ Շտապօգնության աշխատակիցների կողմից առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նորածին երեխան տեղափոխվել է հիվանդանոց։

bottom of page