Յուրի Հովեյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր․ հաղթեց թուրք մրցակցին
Իսպանիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Յուրիկ Հովեյանը դարձավ բրոնզե մեդալակիր։
63 կգ Յուրիկ Հովեյանը հաղթեց թուրք մրցակցին՝ 2։1 հաշվով։
Ավելի վաղ 72 կգ Աշոտ Խաչատրյանը հաղթել էր ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել Աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլ։