top of page

Սևանում մեքենա է այրվել

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում՝ «Դոսաֆի» հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդան Նազարյանին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում և, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։


コメント


bottom of page