Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում ստուգայցեր են իրականացվում. Հայկ Կոստանյան
![](https://static.wixstatic.com/media/0b80d6_9ee19fcd1b504473a50193ded26a2bb3~mv2.jpg/v1/fill/w_545,h_361,al_c,q_80,enc_avif,quality_auto/0b80d6_9ee19fcd1b504473a50193ded26a2bb3~mv2.jpg)
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը գրել է. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում։
Ստուգայցերը իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 56-րդ և 80-րդ հոդվածների հիման վրա՝ ապահովելու Երևանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը, ինչպես նաև քաղաքային բյուջե վճարվող պարտադիր այլ վճարների մուտքագրումը»։