Search
«Փաշինյանը պատրաստ է մատաղ անել նույնիսկ իր ամենամերձավոր անձանց»․ Տ․ Աբրահամյան
- Lida Nalbandyan
- Jun 15, 2024
- 1 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանական խեղաթյուրված իրականությունն Արցախի հիմնախնդրի ու արցախցիների նկատմամբ նպատակ ունի նոր ներհայաստանյան թշնամություն հրահրել:
Ինչպես 2018-ին, այնպես էլ հիմա, որոշակի տրանսֆորմացիաների ենթարկվելուց հետո էլ, ներհասարական ատելությունն ու բևեռացումը փաշինյանական իշխանության լոկոմոտիվն է:
Կարծում եմ, որ այսօր որևէ մեկն այլևս կասկած չունի (նույնիսկ քպ վերնախավը), որ ջրի վրա մնալու և իր հրեշավոր գաղափարական ծրագրերը կյանքի կոչելու համար Փաշինյանը պատրաստ է մատաղ անել նույնիսկ իր ամենամերձավոր անձանց և շրջապատին:
Սա ատում է բոլորին, մարդու տեսակն առհասարակ ու իր գործողությունների ողջ բովանդակությունը այդ տրամաբանության մեջ է»։