top of page

Մարտի 1-ը և հունիսի 12-ը ունեն մեկ ընդհանրություն. երկու դեպքում էլ մեղավորը Փաշինյանն է. Մամիջանյան

Մարտի 1-ը և հունիսի 12-ը ունեն մեկ, խիստ առանցքային ընդհանրություն, այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Երկու պարագայում զոհերի, մարդկային վնասների, առողջությանը պատճառված վնասների մեղավորը Նիկոլ Փաշինյանն է. Մարտի 1-ին՝ որպես ցուցարար, հունիսի 12-ին՝ որպես վարչապետի աթոռին նստած մարդ»,-հայտարարեց Մամիջանյանը։

 

Պատգամավորն ասաց նաև, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ նախաձեռնելու են հունիսի 12-ին ոստիկանության կողմից կիրառված գործողությունները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում։

bottom of page