Հիվանդանոցում գտնվող Հռոմի պապն ասել է, որ «փորձության շրջան» է անցնում

Հռոմի Gemelli հիվանդանոցում գտնվող Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր ուղերձում ասել է, որ այժմ «փորձության շրջան» է անցնում, ինչպեսև մյուս հիվանդները: Այս մասին հայտնում է vaticannews.vaկայքը:
«Մեր մարմինները թույլ են, բայց նույնիսկ այս վիճակում, ոչինչ չի կարող խանգարել մեզ սիրել, աղոթել, մեկս մյուսի համար հույսի նշան դառնալ», - ասել է պոնտիֆիկոսը:
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աղոթում են իր համար, հատկապես բազմաթիվ երեխաներին:«Հռոմի պապը սիրում է ձեզ և անհամբեր սպասում է ձեզ հետ հանդիպմանը», - նշել է հովվապետը:Հիշեցնենք, որ պոնտիֆիկոսը հոսպիտալացվել է փետրվարի 14-ին՝ երկկողմանի թոքաբորբով: