top of page

Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն ավելացել են 13,2%-ով

2024 թվականի առաջին 8 ամիսների տվյալներով՝ Հայաստանում առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 146-ով կամ 13,2%-ով (հանկարծամահությունները չհաշված՝ 16-ով կամ 4․5%-ով)։


Տվյալները վերցված են ՆԳՆ պաշտոնական կայքից։


52-ով կամ 8%-ով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, 34-ով կամ 8,8%-ով ՝ խուլիգանության, 106-ով կամ 7,4%-ով ՝ խարդախության և 5-ով կամ 11,1 %-ով՝ ավազակության դեպքերը:


Արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1946 դեպք, որից 1168-ը՝ իրացման:


Արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 220 դեպք, որից 53-ը՝ իրացնելու, 167-ը՝ ձեռք բերելու:


Ներկայումս գործում է թմրամիջոցների իրացման շուրջ 500 էջ, որից շուրջ 300-ը խանութներ են, որոնցից 15-ը արգելափակվել է: Մյուսների արգելափակման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:


Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում հայտնաբերվել և առգրավվել է 161 կգ 527 գ տարբեր տեսակի թմրամիջոց:

1/2103
bottom of page