top of page

ԵՄ-ն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացին. Վասիլիս Մարագոս

ԵՄ-ն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին. այս մասին ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ Ամանորի ու Սուրբ Ծննդի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում:Նա ամփոփել է 2024-ի ձեռքբերումները և կենտրոնացել այն ոլորտների վրա, որոնցում իրականացվում է Հայաստանի և ԵՄ համագործակցությունը։

Մարգարոսը հիշեցրել է, որ ԵՄ-ն 70 միլիոն եվրո աջակցություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականներին։

«Մենք գործարկեցինք Հայաստանի համար խաղաղության եվրոպական հիմնադրամը և շարունակեցինք աջակցել Հայաստանում ԵՄ առաքելությանը։

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն ենք սկսել Հայաստանի Հանրապետության հետ, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հնարավորություն կտա ճանապարհորդել առանց վիզաների, երբ ապահովվեն շարժունակության և անվտանգության համար անհրաժեշտ բոլոր պայմանները»,-ասել է դեսպանը։

1/2304
bottom of page