Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կա զոհ

Հունվարի 5-ին, ժամը 04:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կա զոհ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած հոպիտալացվել է բժշկական կենտրոն: