Իսպանացի Վիկտոր Լաֆուենտեն միացել է «Փյունիկին»

Սկաուտական ոլորտում մեծ փորձ ունեցող իսպանացի Վիկտոր Լաֆուենտեն միացել է «Փյունիկին»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
««Հերկուլես» ՖԱ-ի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Վիկտոր Լաֆուենտեն տեղափոխվելով ֆուտբոլային մենեջմենթի ոլորտ՝ նշանակալից ազդեցություն ունեցավ իսպանական ֆուտբոլի վրա:
2018 թվականից մինչև 2022 թվականը Լաֆուենտեն «Մուրսիայում» զբաղեցրել է տեխնիկական տնօրենի պաշտոնը:
2022-2024թթ. Վիկտոր Լաֆուենտեն տեխնիկական տնօրեն է եղել իսպանական «Էլդենսե» ակումբում: Թիմը Լաֆուենտեի օրոք հասել է մինչև Իսպանիայում հզորությամբ երկրորդ առաջնություն՝ Լա Լիգա 2»,- ասվում է հրապարակման մեջ։