Տան տանիքում հայտնաբերվել է 13-ամյա մաhացած տղա․ Shamshyan

Մարտի 9-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկում երեխայի դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Արարատի մարզային քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը: Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Ոստիկանները նշված գյուղի տան տանիքում՝ առաստաղից կախված վիճակում, հայտնաբերել են նույն տան բնակիչ 13-ամյա Սամվել Վ.-ի դին:
Դեպքի փաստով քննչական վարչությունում «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխային հայտնաբերել են ընտանիքի անդամները: