Ինչո՞ւ մարդը կարող է առավոտից երեկո աշխատել և լինել չքավոր․ Փաշինյան

Ինչո՞ւ մարդը կարող է առավոտից երեկո աշխատել և լինել չքավոր, ինչո՞ւ կարող է մարդը փնտրել և չգտնել աշխատանք, ինչո՞ւ կարող է մարդը զբաղվել ձեռներեցությամբ ու չհարստանալ, նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում ունեցած բանախոսության ժամանակ։
Արդյո՞ք կա և կարող է լինել նման իրավիճակ, որ առավոտից երեկո մարդը չարչարվի և արդյունք չստանա։ Ցավոք, այդպես է։ Դա նշանակում է՝ մենք ինչ-որ բան չգիտենք։ Դրա համար միայն մի ճանապարհ կա․ կրթություն»,- մասնավորապես ասել է նա։