top of page

Ռուս-ամերիկյան բանակցություններում կքննարկվեն հրադադարի, խաղաղապահների և տարածքների հարցերը․ Ուոլց

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 23
  • 1 min read

ԱՄՆ-ն և Ռուսաստանը Սաուդյան Արաբիայում հանդիպման ժամանակ քննարկելու են Սև ծովում ռազմական գործողությունները դադարեցնելու և նրա ջրերով առևտրային փոխադրումները վերսկսելու հարցերը։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը:

Ըստ նրա, մարտի 24-ի բանակցություններում կքննարկվեն նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են հրադադարը, խաղաղապահների տեղակայումը և տարածքների խնդիրը։

Ուոլցը հավելել է, որ ռուս-ամերիկյան բանակցություններում «մշտական ​​և կայուն խաղաղության համար տարածքի յուրատեսակ քննարկում» կանցկացվի։

1/2611
bottom of page