top of page

Նիկոլ Փաշինյանին իշխանության բերեց արագիլը. Իշխան Սաղաթելյան

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 27
  • 1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը «հոխորտում է», որ դուր գա Իլհամ Ալիևին։

«Այսօր Ադրբեջանի բոլոր պահանջներն Արցախի մասին չեն, Հայաստանի մասին են, հենց այստեղ է մեր հասարակությանն ուզում խաբել, որ եթե փակենք Արցախի հարցը, մեր բոլոր խնդիրները լուծվելու են։ Ընդամենը երկու հոգի կա, որ վերջին 4 տարվա մեջ փորձում են Արցախի հարցը փակել՝  Ալիևն ու Էրդողանն են»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Լրագրողի հարցին, թե ո՞վ Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության՝ Սաղաթելյանը պատասխանեց. «Արագիլը»։

1/2599
bottom of page