Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Արագածի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն։
Հիդրոօթերևութաբանության և մոննիթորինգի կենտրոնից էլ տեղեկացնում են, որ հոկտեմբերի 18-ի ցերեկը Արևմուտքից ներթափանցած ակտիվ ցիկլոնի ուժը կթուլանա, ինչի արդյունքում տեղումները կպահպանվեն հանրապետության առանձին հատվածներում և կլինեն կարճատև։