Search
Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է․ Արտետա. Armsport.am
- Lida Nalbandyan
- Mar 30, 2024
- 1 min read

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին։
«Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է։ Ինձ դուր եկավ նրա հետ աշխատելը: Նրա ինտելեկտը, այն, թե ինչպես է նա ղեկավարում թիմը, անհավատալի աշխատանքային էթիկան, նա շատ բան է անում կուլիսներում, որոնք մարդիկ չեն տեսնում»,- ասել է Արտետան ԱՊԼ-ի 30-րդ տուրում սպասվող «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից առաջ:
Հիշեցնենք, որ Արտետան 2016-ից 2019 թվականներին աշխատել է «Մանչեսթեր Սիթիում» որպես Գվարդիոլայի օգնական։