top of page

Մեկ էլ հոպ, գնացին 2 օրում լուծարեցին իրենց հռչակած ԼՂՀ-ն, մենք չենք դրա մեղավորը. Միրզոյան

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 15, 2024
  • 1 min read

Հայաստանը բոլոր ջանքերը գործադրել է, որ Լեռնային Ղարաբաղում հայաթափում տեղի չունենա։ Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին Արցախի հայաթափման մասին և որ 2023թ մնալու է սև էջ Հայաստանի պատմության մեջ:

«Երբ դուք ասում եք   ՝ մենք հայաթափման հետ կապ չունենք, իհարկե չունենք: Մենք փորձում  էինք այնպես անել, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը մնա իր պատմական բնօրրանում եւ օժտված լինի որոշակի անվտանգային երաշխիքներով: Մենք բոլորս կհիշենք, թե ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր ջանքերը եւ ձեւակերպումները ոնց էին քննադատվում ձեր կողմից, եւ ոնց էին քննադատվում ԼՂ-ում, ինչ հավակնություններ էին արտահայտվում այն պահին, երբ մենք կոչ էինք անում կառուցողական բանակցությունների, ինչ պիտակավորումներով էին մեր կոչերը մերժվում, եւ վերջում ինչ եղավ:

Հայաթափման պատճառն այն էր, որ Ադրբեջանը ռազմական ուժ գործադրեց Լեռնային Ղարաբաղի  քաղաքական էլիտան զբաղված էր իշխանություն փոխելով, մի քանի օրվա իշխանությամբ օժտված մարդուն ուղարկեցին, ու նա Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին հրամանագրով հանդես եկավ:

Մենք ամեն ինչ արել ենք, որ ԼՂ բնակչությունն այնտեղ ապրեր՝ օժտված իրավունքներով: Այն պահին, երբ ՀՀ իշխանությունը առաջարկում էր աշխատել ԼՂ բնակչության իրավուքնների ուղղությամբ, դուք քննադատում էիք այդ քաղաքականությունը եւ դա տասնապատիկ ուժեղ լսվում էր Ստեփանակերտում: Այնտեղ ընդունվում էին բանաձեւերի զանազան տարածքների մասին: Մեկ էլ հոպ, գնացին 2 օրում լուծարեցին իրանց հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Եթե մեղադրանքներ ունեք, գնացեք, ուրիշ մարդկանց տվեք: Մենք չենք դրա  մեղավորը»,- հավելեց Միրզոյանը։

1/2639
bottom of page