Սպասվում են առատ տեղումներ, մառախուղ և քամի. եղանակը ՀՀ-ում
- Lida Nalbandyan
- Mar 19, 2024
- 1 min read

Այսօր և առաջիկա 4 օրերին Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ըստ հաղորդագրության` մարտի 19-ին, 20-ի գիշերը տեղումները առանձին վայրերում կլինեն ինտենսիվ։ Քամին՝ հարավային 2-5 մ/վ, մարտի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն այսօր կշարունակի նվազել, բայց վաղվանից կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ցերեկային ժամերին կգրանցվի 6-8, գիշերը` 3-5 աստիճան տաքություն։
Հիշեցնենք` Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը երեկ տեղեկացրել էր, որ հզոր ցիկլոն է ներթափանցելու Հայաստան, առատ տեղումներ են սպասվում Հայաստանի 8 մարզում։
21.40.19.04.2025
17.07.19.04.2025