top of page

Փաշինյան. Հայաստանը հարձակման է ենթարկվել որոշ արտաքին ոչ ժողովրդավարական ուժերի կողմից

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 20, 2024
  • 1 min read

«Հիմնարար հարցը, որ մեր օրերում ծագում է ժողովրդավարական երկրներում, այն է՝ արդյոք ժողովրդավարությունը կարող է ապահովել անվտանգություն և կայունություն: Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք բազմիցս ենք զգացել, թե ինչպես կարող են ժողովրդավարական ինստիտուտները ներքին կայունություն ապահովել»,-հայտարարելէ  Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով առցանց անցկացվող Հանուն Ժողովրդավարության երրորդ գագաթնաժողովին։

Նա նշել է՝ մյուս կողմից, Հայաստանը հարձակման է ենթարկվել որոշ արտաքին ոչ ժողովրդավարական ուժերի կողմից ռազմական և հիբրիդային միջոցներով, որոնք ուղղված են ոչ միայն ընդդեմ մեր երկրի տարածքային ամբողջականությանն ու անկախությանը, այլև ժողովրդավարությանը։

«Եվ մենք որոշեցինք միանալ Միջազգային քրեական դատարանին՝ պաշտպանելու համար մեր անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը:

Հավատարիմ լինելով Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին՝ Հայաստանն իր անվտանգությունն առաջին հերթին տեսնում է տարածաշրջանում իր հարևանների հետ և դրա սահմաններից դուրս խաղաղ գոյակցության և համագործակցության մեջ: Այսպիսով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նպատակ ունի նպաստել Հարավային Կովկասի անվտանգությանը, կայունությանը և խաղաղությանը։ Այս նախագիծը համագործակցության միջոցով տարածաշրջանում կայուն խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու իմ կառավարության հանձնառության ևս մեկ ցուցիչ է»,-մասնավորապես նշել է նա։

bottom of page