top of page

Նարեկ Հախնազարյանը ելույթ կունենա «Պրահայի գարուն» միջազգային փառատոնում՝ այս անգամ Z.E.N եռյակով


Մայիսի 12-ից հունիսի 3-ը Չեխիայի մայրաքաղաքը կրկին կհյուրընկալի «Պրահայի գարուն» միջազգային երաժշտական  79-րդ  փառատոնի անվանի հյուրերին աշխարհի տարբեր երկրներից։ Փառատոնը կբացվի Սմետանայի «Իմ հայրենիքը» սիմֆոնիկ պոեմով։ Այս տարի այն կկատարի Բեռլինի ֆիլհարմոնիկը՝ Կիրիլ Պետրենկոյի գլխավորությամբ։ Մայիսի 15-ին տոնական համերգով կնշվի «Պրահայի գարուն» երաժշտական փառատոնի շրջանակներում անցկացվող մրցույթների 75 ամյակը, որին կմասնակցեն տարբեր տարիների հաղթողները։

orer.eu-ի հաղորդմամբ, երաժշտասերների համար նոր ստեղծագործական խմբով՝ Z.E.N եռյակով հանդես կգա հայ աշխարհահռչակ թավութակահար Նարեկ Հախնազարյանը։ Եռյակի անվանումը կազմված է դաշնակահար Ժանգ Զուոյի, ջութակահար Էսթեր Լուիի եւ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի անունների առաջին տառերով։ Նրանք կկատարեն Բրամսի և Դվորժակի դաշնամուրային տրիոները։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբանղբյուր կայքում։ 

bottom of page