Քաղցկեղի որ տեսակներն են առավել հաճախ ախտորոշվում տղամարդկանց մոտ
Տղամարդկանց շրջանում քաղցկեղի առավել հաճախ հանդիպող տեսակներն են թոքերի, կերակրափողի և միզապարկի քաղցկեղը։ Այս մասին News.ru-ի հետ զրույցում ասել է թերապևտ Ալեքսեյ Ժիտոն։
Մասնագետի խոսքով՝ հորմոնալ փոփոխություններով պայմանավորված՝ տղամարդկանց մոտ կրծքի քաղցկեղը շատ ավելի հազվադեպ է հանդիպում քան կանանց մոտ։
«Բացի այդ, տղամարդկանց մոտ զգալիորեն ավելի բարձր է թոքերի քաղցկեղի զարգացման հավանականությունը, հատկապես՝ ծխողների մոտ, ինչպես նաև կերակրափողի քաղցկեղի և միզապարկի քաղցկեղի զարգացման վտանգը։ Այսինքն՝ տղամարդիկ, ընդհանուր առմամբ, ավելի հակված են այս օրգանների քաղցկեղի զարգացմանը»,- նշել է բժիշկը։