top of page

«Թրամփի հաղթանակի դեպքում ԱՄՆ-ը կդադարի օգնել Ուկրաինային, և պատերազմը կավարտվի». Օրբան

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 11, 2024
  • 1 min read

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը տեղական M1 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում Ուկրաինային «ոչ մի ցենտ ռազմական օգնություն չի տա»:

Օրբանի խոսքով՝ ռազմական օգնության դադարեցումը կօգնի կանգնեցնել պատերազմը։ «Եթե Ամերիկան փող չտա, ապա եվրոպացիները միայնակ չեն կարողանա ֆինանսավորել այդ պատերազմը, և այդ ժամանակ պատերազմը կավարտվի»,-ասել է նա:

bottom of page