Պուտինն ընդունել է Թրամփի երկու առաջարկները

Այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը ՌԴ նախագահին առաջարկել է, որպեսզի Ուկրաինայում 30-օրյա հրադադար հաստատվելու դեպքում ռուսական ու ուկրաինական կողմերը փոխադարձաբար հրաժարվեն միմյանց էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելուց։
Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինը դրական է արձագանքել այս առաջարկին և միանգամից համապատասխան հրահանգ է իջեցրել ՌԴ ԶՈՒ-ին։
Պուտինը դրական արձագանք է տվել նաև Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Թրամփի առաջարկին։ Ռուսական ու ամերիկյան կողմերը պայմանավորվել են բանակցություններ սկսել՝ այս պայմանավորվածության դետալները հստակեցնելու ուղղությամբ։