2024-ը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը մեռած, անզոր չի, ամբողջական ազատագրումը, Աստծու կամոք կլինի. Բագրատ Սրբազան
2024-ը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը մեռած, անզոր չի, ինչպես ասում էին դեռ փետրվար, մարտ ամիսներին։ Մենք դա ենք կոտրել. հայտարարել է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Ովքեր ասում են՝ մեր ժողովուրդը մեռած է, իրենք չեն ճանաչում մեր ժողովրդին։«Անցած տարին իմ կյանքի ամենաերջանիկ ժամանակահատվածն է եղել՝ ստացած հայհոյանքներով, զրպարտություններով, ստերով, սպառնալիքներով, ամեն ինչով հանդերձ։
Անցյալ տարի հենց այս նույն տեղում խոսում էինք։ Ինչ ասել եմ՝ արել եմ։ Միակ բանը, որ չենք հասցրել անել՝ ամբողջական ազատագրումը, Աստծու կամոք կլինի»,- նշել է նա։